Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք մենք մի հատ էս հարցի պատասխանը տանք՝ մենք ո՞ւմ ենք համարում հարուստ». Բաբկեն Թունյան

Հունիս 07,2019 17:33

Հարկային օրենսգրքի փաթեթն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ աղմուկ բարձրացրած խնդիրներին՝ այս օրենսգրքի հետ կապված: Նախ, այս փաթեթում ներառված էին «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխությունները: Խոսքը հիմնականում գրավատների ու փոխանակման կետերին էր վերաբերում: Ի սկզբանե առաջարկվում էր, որ փոխանակման կետերի պետտուրքը 50 հազար դրամի փոխարեն սահմանվի 3 մլն դրամ, իսկ գրավատներինը 100 հազար դրամի փոխարեն սահմանվի 6 մլն դրամ: Բնականաբար, սա մեծ դժգոհություն էր առաջացրել ոլորտում գործող տնտեսվարողների շրջանում: Մի քանի քննարկումներ ենք ունեցել»:

Թունյանն ասաց, որ պետտուրքը բարձր դնելով՝ նաեւ նպատակ էր դրվում վերահսկողությունը լավացնել դաշտում խաղացողների նկատմամբ ու եկել են այն մոտեցման, որ ով ավելի շատ է շահում, նրա տուրքը պետք է ավելի բարձր լինի: Թե կոնկրետ ինչքան, այս պահին հստակեցված չեն թվերը, բայց Թունյանը վստահեցրեց, որ փոխանակման կետերի ու գրավատների մասով պետտուրքը ոչ թե 3 եւ 6 մլն է լինելու, այլ անհամեմատ ավելի ցածր:

Ամենաշատ քննարկված թեմաներից է համահարթ եկամտահարկի հարցը: Թունյանն ասաց, որ հնչում են կարծիքներ, թե «էս համակարգը տանում է երկիրը փլուզման, սա չի աշխատելու», բայց նրանք սխալվում են. «Փորձ է արվում ներկայացնել, թե այս նախագծով կառավարությունն ուզում է հարուստներին օգնել՝ ի վնաս աղքատների: Բայց եկեք մենք մի հատ էս հարցի պատասխանը տանք՝ մենք ո՞ւմ ենք համարում հարուստ: Եթե մենք հարուստ համարում ենք բարձր աշխատավարձ ստացողներին, եկեք մի հատ էլ դիտարկենք տեսնենք՝ այն մարդիկ, ովքեր դե յուրե աշխատավարձ չեն ստանում, բայց, ասենք, եկամուտներ ունեն հանձնված անշարժ գույքից, կամ շահաբաժնից, իրենք ինչքա՞ն են հարկվում: Անշարժ գույքի դիմաց ստացված վարձավճարը 10% է, իսկ 2 մլն-ից ավել ստացողը հարկվում է 36 տոկոս»:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ «Օրինակ, նախկին իշխանությունների օրոք միջին եւ բարձր պաշտոնյաներին վերցնենք, ինչքա՞ն էր նրանց աշխատավարձը՝ 500-600 հազար դրամ, որ նայում ինք, իրենք հարուստ մարդիկ չէին, բայց, ըստ էության, ամենահարուստ մարդիկ էին»:

Թունյանն ասաց, որ կառավարությունը քննարկում է ու նպատակ ունի ավելի շատ հարկել մարդկանց ունեցվածքը, ոչ թե եկամուտները, եթե եկամուտները կարող է թաքցնել, անշարժ գույքը չեն կարող:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930