Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախարարության եւ պարոն Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլում» մտահոգություններ կային»,-ասում է Լիլիթ Մակունցը

Հունիս 07,2019 17:16

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավոր Լիլիթ Մակունցը չգիտի, թե որն է Արտակ Զեյնալյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու դրդապատճառը, բայց կարծում է, որ Արտակ Զեյնալյանն ինքը պետք է ներկայացնի այն:

«Հերքում եմ, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության նիստում պարոն Զեյնալյանի հետ կապված հարց է քննարկվել: Նման բան չկա»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ խմբակցությունը դժգո՞հ էր Արտակ Զեյնալյանի աշխատանքից», նա այսպես արձագանքեց. «Նախարարության եւ պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում, այո, որոշակի մտահոգություններ եւ անհանգստություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված: Այդ մտահոգությունները հնչել են քաղաքացիների՝ լայնածավալ գործողությունից հետո (նկատի ունի դատարանների շրջափակումը.-խմբ.)»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2242376642511070/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930