Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկական խնդիրներ ունեցած ծնողների դիմումները բավարարվել են

Հունիս 07,2019 17:20

2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների  երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։

Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ ընդհանուր հերթագրվածների շուրջ մեկ տոկոսը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դիմումները,  քանի որ առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգն արձանագրել է մուտք գործած բոլոր օգտատերերի գործողությունները՝ համակարգ մուտք գործելու օրն ու ժամը և առաջացած խնդիրները։ Բոլոր ծնողները, որոնք համակարգի մեկնարկային փուլում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ունեցել են գրանցման դժվարություններ, հնարավորություն են ստացել երեխաներին հերթագրել նախընտրած դպրոցում:

Նշենք, որ համակարգը մեկնարկից հետո սկսել է գործել առանց խափանումների, և յուրաքանչյուր ծնող կարողացել է և այժմ էլ կարող է գրանցել երեխային  նախընտրելի դպրոցում, եթե առկա են լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։

Առցանց հերթագրման գործընթացը շարունակվում է. գրանցման և հաստատման արդյունքներին կարելի է հետևել ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջերում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930