Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:
Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ