Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի հետ կապ կլիներ, եթե լիներ ծանոթ, բարեկամ…». Գագիկ Ծառուկյան

Հունիս 07,2019 16:04

Ազգային ժողովում այսօր լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ «Ռոբերտ Քոչարյանի գիրքը կարդացե՞լ եք»: Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ:

Ապա նշեցին, որ Քոչարյանն այդ գրքում գրել է. «2007թ.-ին ինձ անհրաժեշտ էր ստեղծել պոպուլիստական կուսակցություն»: «Ինչ կուսակցությո՞ւն»,-հարցրեց Ծառուկյանը, ապա լսեց պատասխանը՝ «պոպուլիստական»: «Գնացեք իրեն հարցրեք»,-ասաց Ծառուկյանը:

Ապա շարունակեց, որ ԲՀԿ-ն 2007-ին չի ստեղծվել, այլ 2004.թ-ին. «Ստեղծել եմ ես՝ իմ համակիրներով եւ ժողովրդի ցանկությամբ, եւ մինչեւ այսօր էլ դա պահում եմ համակիրներիս եւ ժողովրդիս ցանկությամբ: Երբ զգամ, որ կարիք չկա, կփակեմ…Քոչարյանի հետ կապ կլիներ, եթե լիներ ծանոթ, բարեկամ…թե չէ կուսակցություն բացել, գումար…լուրջ մարդիկ եք: Օրը հարյուր հատ կուսակցություն են բացում, բան չեք ասում, Ծառուկյանին եք ասում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930