Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլեյան, հեռացիր, մեր դպրոցը մոռացիր». բողոքի ցույց ընդդեմ Բլեյանի կրթական ծրագրի

Հունիս 07,2019 15:41

Կառավարության կողմից Աշոտ Բլեյանին տրամադրված 117 միլիոն դրամը խուճապ է առաջացրել թիվ 181 դպրոցի մանկավարժների ու ծնողների շրջանում: Այսօր վաղ առավոտից դպրոցի բակում հավաքված ծնողները դժգոհում էին, որ Աշոտ Բլեյանը, որի կրթահամալիրը իրենց դպրոցի բակում է, մի նպատակ ունի՝ կրթական պարտեզ, բնակելի արվարձան ծրագրի շրջանակում զավթի իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքն ու աշակերտներին:

Դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը չցանկացավ դեռ կարծիք հայտնել ու չշտապեց ծնողների մտահոգությունների առնչությամբ մեկնաբանություն տալ, ասաց՝ մի քանի օրից հստակ տեղեկատվություն կստանան, ինքն այդ ժամանակ կխոսի:

Հավաքված ծնողները գնացին նաեւ Բլեյանի մոտ, գրավոր վստահագիր խնդրեցին, որ ձեռք չի տալու իրենց դպրոցին, բացի այդ՝ եղան ծնողներ, որոնք սպառնացին՝ ձեզ համար շատ վատ կլինի:

«Այս թաղամասում բոլոր ուսումնական հաստատությունները պետք է առանց բացառության միասնական ոռոգման ցանց ունենան, հողը միասնական է, քաղաքապետարանինն է, այդ հողի մշակումը, լուսավորությունը պետք է ապահովվի, եթե բարձրանաք, կտեսնեք անտեր, անմշակ տարիներով, անապատ եւ այդ անապատի միջով անցնում է ե՛ւ այն երեխան, որ սովորում է մեր կրթահամալիրում, եւ որը չի սովորում» ,- ասաց Աշոտ Բլեյանը: Նա վստահեցրեց, որ կառավարության տրամադրած 117 միլիոն դրամն էլ տրամադրվել է այս տարվա հունվարից, բացարձակ կապ չունի որեւէ դպրոցի հետ, կապ ունի միայն իրենց կրթահամալիրում սովորողների, ուսուցիչների հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարգելի «Առավոտ», ես կառավարությունից որևէ գումար չեմ ստացել։ ՀՀ Կառավարության հունիսի 5-ի որոշումը որևէ առնչություն չունի այս նյութում բերված հավաքի հետ։ Թիվ 181 դպրոցը Նուբարյանի անվան չէ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ. 181 հիմնական դպրոցն է, և մեզ հետ առնչություն ունի այնքանով, որ գտնվում է Հարավարևմտյան Բ-1 թաղամասում՝ կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, Արևելյան դպրոց-պարտեզի հարևանությամբ։ Առանց խորանալու հավաքի կազմակերպմանը՝ ես գրավոր ներկայացել եմ իմ պարզաբանումը։ https://ashotbleyan.mskh.am/07-06-2019-2/
    ՀՀ պետական բյուջեով կրթահամալիրին ամեն տարի հատկացվող գումարն ուղղված է կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրերի ստեղծման, լրամշակման, տարածման աշխատանքներին, այդ թվում՝ ուսումնական նյութերի, նախագծերի մշակում, մեդիագրադարանի շարունակական լրացում, կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերում անլար ինտերնետի շուրջօրյա սպասարկմանը, կրթահամալիրի մանկավարժական աշխատողների անընդհատ վերապատրաստմանը, նախադպրոցական կրթության կազմակերպմանը, օժտվածության զարգացման բաց, յուրաքանչյուրին հասանելի համակարգի գործունեությանը, այդ թվում՝ արտակարգ ընդունակություն դրսևորած սովորողների հետ աշխատանքներ, ստեղծագործական խմբերի, ակումբների գործունեություն, լրացուցիչ, արտադպրոցական կրթության կազմակերպում:
    2019թ. այդ գումարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացվել է երկու չափաքանակով։
    Կրկնում եմ, այդ որոշումը որևէ կերպ չի առնչվում թ. 181 դպրոցին, նրա հարևան մանկապարտեզներին։
    Շնորհակալություն։

  2. Anonymous says:

    Հարգելի լրագրող, Երևանում Նուբարյանի անվան դպրոց չկա։ Ամբոխի գոռգոռոցի հիման վրա տեղեկատվություն հրապարակելը լրագրողական էթիկայի նորմերին չի համապատասխանում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930