«Մենք երբեք չենք ասել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը չի լինելու: Ասել ենք`Նուր-Սուլթանում չի եղել այն հանդիպումը, որի համար հայկական կողմը դիմել էր: Ռուսական կողմը մեր կողմին ասել էր՝ կգաք Պիտեր, կհանդիպենք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն`անդրադառնալով երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը :
Արմեն Աշոտյանն անլրջություն է որակում այն, որ երկրի ղեկավարն արտաքին եւ ներքին քաղաքական հարցազրույցների մեջ փորձում է արձագանքել ֆեյսբուքյան լրահոսին. «Օրինակ, երեկ նա Պուտինի հետ հանդիպմանը հատուկ շեշտեց, որ Նուր-Սուլթանում հանդիպել են: Դա Պուտինի համար չէր ասում, դա Հայաստանի ներքին լսարանի համար էր ասում, որպեսզի հերքի Նուր-Սուլթանում տապալված այցի տպավորությունները: Նա ասում է՝ պարի ընկերները: Այո, Սերժ Սարգսյանն ունի պարի ընկերներ, շախմատի ընկերներ, խաշի, ուսանողական ընկերներ, բայց նա ունի նաեւ մարտական ընկերներ, մի բան, որ Աստված տա՝ Նիկոլ Փաշինյանը չունենա»:
Aravot.am-ի դիտարկմանը`երեկվա հանդիպման տեսաերիզներից պարզ դարձավ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ ահագնացող չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել վերջին մեկ տարվա ընթացքում, Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Դա միայն տեսաշարը չէ, մի քիչ ավելի խորը` հետո կիմանանք»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսական մի անեկդոտ կա երբ ճաղատին հարց են ուղղում ճաղատության վերաբերյալ ասում է դա լրացուցիչ դաշտ է համբյուրի համար, որը հաստատ Արմեն Աշոտյանին չի վերաբերվում: