Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի զարմանքը` «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթի» մասով

Հունիս 07,2019 14:53

«Մեր իշխանությունները իրենց քարոզչական բոլոր հնարքները գործադրելով փորձում էին մեր հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն`անդրադառնալով ՀԱՊԿ-ի ղեկավարի շուրջ ստեղծված եւ հանգուցալուծվող թնջուկին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արդեն որոշակիություն կա: Այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, սակայն նա այդ պաշտոնին կանցնի միայն 2020 թվականի հունվարի 1-ից, երբ կավարտվի Հայաստանի համար սահմանված ժամկետը: Մինչ այդ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կմնա ՌԴ ներկայացուցիչը: Հիշեցնենք, նաեւ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում կորցրեց իր դիրքը`«մարտի 1»-ի գործի շրջանակներում Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու արդյունքում:

«Անկեղծ ասած, զարմանում եմ, թե ինչպես կարելի է այս թեման ընդհանրապես բարձրաձայնել իշխանությունների կողմից, որովհետեւ վստահաբար, եթե ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Հայաստանինը չէր, եւ դա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պատճառով, ապա մեզ համար բացարձակապես կապ չունի այդ ղեկավարությունը Ռուսաստանը ներկայացնող ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքերում է, թե՞ այբբենական կարգով հաջորդ ներկայացուցչի՝ Բելառուսի ձեռքում է լինելու»,-հայտարարեց Աշոտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930