Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես պատգամավոր պիտի էդ հոտառությունն ունենայիք, տատս ասում էր՝ քթի ծակ ունենայիք, հասկանայիք, որ սուտ է». Նիկոլայ Բաղդասարյանը՝ Գորգիսյանին

Հունիս 07,2019 14:49

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը պատմեց, որ երեկ գիշեր գործից տուն գնացող քաղաքացուն երկու հարբած ու սեւազգեստ ոստիկան բռնել են, ծեծել, բռնի ուժով մտցրել մեքենան, մեքենայում ծեծել, տարել ոստիկանական բաժանմունք, ծեծել ու հետո պարզել են, որ այդ մարդը, որին կասկածել են թալանի մեջ, իրականում չի թալանել, իր վարձակալած տարածքն է դա եղել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, արձագանքելով Գորգիսյանին, ասաց. «Պարոն Գորգիսյան, էդ պատմությունն ով որ ձեզ պատմել է, սուտ է ասել: Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի, բացառում եմ 100 տոկոսով, որ նման դեպքով մարդուն ծեծեն ճանապարհին, բռնեն, դնեն մեքենան…Ես ձեզ ընդմիջմանը կբացատրեմ ինչի է էդ ամեն ինչը սուտ: Ես չեմ ուզում մտածեմ, որ դուք հորինել եք էդ պատմությունը, բայց նման բան ՀՀ-ում անգամ նախորդ իշխանության օրոք տեխնիկապես էլ հնարավոր չէր իրագործել: Բռնեն, ծեծեն, հետո մեքենայի մեջ ծեծեն, հետո մի հատ էլ դուրս հանեն ծեծեն, հետո թաղայինը մոտիկանա, ասի՝ սրան ճանաչում եմ, բաց թողեք: Նախորդ իշխանության ժամանակ էդ ծեծը, որն իրականացվում էր, իրոք, դեպքեր եղել են, բայց ծեծում էին քաղմասում՝ փակ տեղ, որ ոչ ոք չտենա: Ով որ ձեզ հորինել է էդ պատմությունը, հավանաբար մասնագետ չի եղել, դուք էլ, որպես պատգամավոր, պիտի էդ հոտառությունն ունենայիք, տատս ասում էր՝ քթի ծակ ունենայիք, հասկանայիք, որ դա սուտ պատմություն է: Հետեւաբար, կարծում եմ, էդպես պետք չէր դրամատիզացնել»:

Արձագանքելով Բաղդասարյանին՝ Գորգիսյանն ասաց. «Այդ ամենի մեծ մասը նաեւ նկարահանվել է քաղաքացիների կողմից, ովքեր եղել են մոտակայքում, քաղաքացին դիմել է բժշկի՝ քթի կոտրվածքով: Բժշկական եզրակացությունը ամբողջը հանձնվում է հիմա համապատասխան մարմնին, որպեսզի զբաղվեն»: Գորգիսյանը հորդորեց Նիկոլայ Բաղդասարյանին կոռեկտ լինել որակումներ տալուց ու քաղաքացուն սուտ չհանել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Այ ժողովուրդ ջան, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, թող հետաքննություն, նախաքննություն լինի, դատական գործ…ի՞նչ եք եկել…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը. «Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ , ոստիկանության պետի  հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»:

https://www.facebook.com/khazhakyan/videos/1565020953631693/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930