ՀՀ Էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ Հարկային օրենսգրքում սպասվելիք երկու կարեւոր փոփոխություններ նպաստելու են ներդրումային գրավչությանը: «Դա շահութահարկի երկարաժամկետ նվազեցումն է եւ եկամտահարկի նվազեցումը: Ամեն ներդրում արվում է շահույթի նպատակով: Եթե եկամտահարկը նվազեցվում է, ներդրողի ծախսերը կրճատվելու են: Եթե շահաբաժինների դրույքաչափն ենք նվազեցնում, դա եւս խթան է ներդրողի շահույթի ակնկալիքի համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Տիգրան Խաչատրյանը:
Անդրադառնալով գնահատականներին, թե ՀՀ ներքաղաքական իրավիճակը, հատկապես վերջերս դատարանների շրջափակումը բացասաբար են ազդում ներդրողների պատրաստակամության վրա, Տիգրան Խաչատրյանը համոզմունք հայտնեց. «Նման մտահոգություններ չկան, շահարկումներ են արվում: Թվում է, թե վայրիվերումները տարերային երեւույթներ են, բայց այդպես չէ: Դրանք հստակ նպատակ ունեն եւ միտված են դատական համակարգի հանդեպ վստահության բարձրացմանը»:
Նկատառմանը, թե ներդրումները պակաս են, Տիգրան Խաչատրյանը հակադարձեց. «Ներդրումները ոչ թե պակասել են, այլ պակաս են»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2315616848756647/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ