Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «Եթե Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է սննդով, նորից թող ինձ գնդակահարեն»

Հունիս 07,2019 14:26

«Ով ասել է՝ իրեն հարցրեք»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ԲՀԿ առաջնորդը Մարտի մեկի գործով հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դա գաղտնի է: Նա չասաց նաեւ, թե արդյոք Մարտի մեկի գործով որեւէ կարգավիճակ ունի. «Ես նման բանից տեղյակ չեմ, չեմ պատասխանի, գնացեք իրենց հարցրեք: Ոչ հաստատում եմ, ոչ բացառում»:

Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ ուժի մեջ է իր այն հայտարարությունը, թե՝ «եթե ես կապ ունեմ Մարտի 1-ի հետ, ինձ հրապարակային գնդակահարեք»: Նկատառմանն ի պատասխան, որ ըստ քրեական գործի նյութերի՝ օլիգարխները զինված խմբավորումներ են ունեցել, եւ Ծառուկյանի անունը շրջանառվում է դրանց սննդի մատակարարման գործում, մասնավորապես՝ ըստ Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի՝ ԲՀԿ առաջնորդն ու Սամվել Ալեքսանյանն են սնունդ մատակարարել, Ծառուկյանն ասաց. «Եթե Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է սննդով, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն: Լավ, այդքան ցեխ շպրտելը…»:

Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ Մարտի մեկի հետ առնչություն չունի, իրեն այդ օրը հրավիրել են կառավարություն՝ իրավիճակը քննարկելու, բայց խառնաշփոթի մեջ որեւէ բան չարձանագրելով՝ ինքը հիասթափված հեռացել է կառավարությունից. «Երեսուն րոպե սպասել եմ եւ դուրս եկել, որեւէ մեկին չեմ տեսել, որեւէ քննարկում չի եղել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/447421179162732/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930