Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը պարզաբանում Է․ Ծատինյանի մահվան գործով հրապարակման վերաբերյալ

Հունիս 07,2019 14:17

Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակում է արել Է․ Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։

Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Եվ ոստիկանության աշխատողների նկատմամբ հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Հրապարակման մեջ տեղ գտած քննչական բաժնում խոշտանգված լինելու մասը տեխնիկական վրիպակ է և արդեն ուղղված է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կեղծ տեղեկություն տարածելու դիտավորություն չի ունեցել, տեղի ունեցածը սխալմունք է։ Ներողություն ենք խնդրում թյուրընկալում առաջացնելու համար։

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին Է․ Ծատինյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ցուցումով, և ոստիկանների գործողությունները, ինչպես պնդում են Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները,  նպատակ են ունեցել ստիպելու նրան, որ սուտ վկայություն տա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում։

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում բերման ենթարկելու հանգամանքը փաստվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տրված պատասխան գրությամբ։ Գրությունը կցված է։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930