Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի տնային կալանքի որոշումը Կարելիայի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել

Հունիս 07,2019 13:38

Հունիսի 6-ին Կարելիայի Գերագույն դատարանը քննել է Պետրոզավոդսկի դատախազության դիմումը, որում վիճարկվում էր Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի խափանման միջոցը տնային կալանքի փոխելու որոշումը:

Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիցկին խնդրել է նիստն անցկացնել դռնփակ, քանի որ, նրա կարծիքով, Պողոսյանի և նրա ընտանիքի գտնվելու վայրի մասին տեղեկատվության հրապարակումը սպառնում է նրա անձնական անվտանգությանը:

Դատախազ Միխայլովան դեմ է արտահայտվել դռնփակ ռեժիմին, բացառությամբ այն տեղեկատվության, որը վերաբերում է Պողոսյանի անձնական կյանքին և առողջությանը: Ըստ դատախազի՝ Պողոսյանի երկու անչափահաս երեխաներն ապրում են Հայաստանում, ինչը ստիպում է կասկածել, որ նրա ընտանիքին սպառնացող վտանգ կա:

Դատավոր Ելենա Վլասյուկը մասամբ փակել է դատավարությունն այն պահին, երբ փաստաբանը որոշակի տեղեկատվություն էր փոխանցում Պողոսյանի անձնական կյանքի մասին:

Դատախազը նշել է, որ Պողոսյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ որոշվում է նրան Հայաստանին արտահանձնելու հարցը, իսկ Հայաստանում նա մեղադրվում է ծանր քրեական հանցագործության մեջ, հետևաբար կարող է թաքնվել:

Իր հերթին փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը որոշում է ընդունել մնալ Ռուսաստանում: Նա երկրորդ կրթությունը ստացել է Ռուսաստանում, տնտեսական գիտությունների թեկնածու է, նրա անչափահաս որդին ապրում է Ռուսաստանում: Բացի այդ, փաստաբանի խոսքով, մեկուսարանից դուրս գալուց հետո Պողոսյանը որոշ ժամանակ անձնագիր է ունեցել, հետևաբար նաև՝ իրական հնարավորություն թաքնվելու: Ըստ փաստաբանի՝ եթե նա ուզենար թաքնվել, ապա դրա հնարավորությունը նա ուներ: Այժմ Պողոսյանն արդեն անձնագիրը հանձնել է:

Ինքը՝ Պողոսյանը, շատ չի խոսել, միայն ասել է, որ այս ամբողջ պատմությունը կապված է «քաղաքական տարաձայնությունների» հետ:

Նիստի ընթացքում պարզվել է, որ Պողոսյանի համար բնակարան է վարձակալել կոմերցիոն մի ընկերություն, իսկ վճարումը կատարում է դրա տնօրենը:

Կարճ խորհրդակցությունից հետո դատարանն անփոփոխ է թողել նրան տնային կալանքում պահելու որոշումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա  ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930