Mezzo դասական երաժշտության հեռուստաալիքը նկարել է «Դիրիժորի դիմանկարը» վերնագրով 24 րոպեանոց ֆիլմ, որը պատմում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև հայկական երաժշտության մասին։ Ի դեպ,. Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, որի մասին Mezzo TV-ն ֆիլմ է նկարում:
«Դիրիժորի դիմանկարը» նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով:
Հունիսի 7-ին «ԿինոՊարկում» կայացավ ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էր նաև Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Նա ասաց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում եւ ներկայացնել Mezzo TV-ն, որը բազմամիլիոն լսարանին է ներկայացնում բարձրարվեստ երաժշտություն:
Այլ մանրամասներ` տեսանյութում:
Կարդացեք նաև
«Մենք ուզում էինք ինչ-որ յուրահատուկ բան անել, որը հետագայում մեզ միասին կպահի նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո»,- ֆիլմում պատմում է Սերգեյ Սմբատյանը: Նաեւ նշում, թե ինչպես կարող է սպիտակ ու բարի էներգիան, բեմում անվանի երաժիշտների հետ համատեղ հանդես գալը հարստացնել արտիստներին եւ անձամբ իրեն` որպես դիրիժոր եւ մղել նորանոր խենթ նախագծերի իրականացման: Դիրիժորը պատմում է, թե ինչպես առաջին անգամ 18 տարեկանում կանգնեց դիրիժորական վահանակի առաջ եւ հասկացավ, որ դիրիժորությունը իր երազանքի մասնագիտությունն է:
Դահլիճից արված կադրեր
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ