«Հակասություն» բառը ես չէի օգտագործի: ՊԵԿ-ի եւ ֆիննախի միջեւ մշտական պայքար կա, որը նորմալ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ՊԵԿ նախագահի եղբայր Մհեր Անանյանը Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնն օրերս կորցրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջեւ հարկային բարեփոխումների շուրջ հակասությունների պատճառով, ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա վստահեցրեց, որ ինքը եւ Ատոմ Ջանջուղազյանն անձնական հակասություն չունեն. «Անձնական շփումներում բարիդրացիական ենք եւ գործընկերներ: Իմ եղբայրն աշխատանքը չի կորցրել: Նա այն անձը չէ, որ ինչ-որ բան կորցնի: Նա կունենա ավելի արժանավայել աշխատանք, որեւէ խնդիր չկա»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Դավիթ Անանյանը հրաժարական է տալու, նա ասաց. «Ձեզնից եմ լսում, ոչ էական հարց եք տալիս: Ես իմ մասնագիտությունը երբեք չեմ կորցնի՝ անկախ նրանից՝ պետական ծառայող կլինե՞մ, թե ոչ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/190438768555173/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ