Լրահոս
Օրվա լրահոսը

Անանյանը՝ համահարթ եկամտահարկի դեմ բողոքողներին. «Բարձր եկամուտ ստացողն ավելի շատ գույքահարկ է վճարելու»

Հունիս 07,2019 12:43

«Համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ դժգոհությունները հիմնականում կայանում են նրանում, որ հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում. մեծ եւ նվազ եկամուտ ստացողները նույն դրույքաչափով են հարկվում, եւ այստեղ սոցիալական անարդարություն կա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով եկամտահարկի համահարթեցման դեմ բողոքի ցույցերին, ասաց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց. «Համաձայն եմ նշյալ տեսակետի հետ, բայց աշխարհում մի քանի տեսակի հարկման համակարգ կա: Երբ սահմանում ես համահարթ մեկ տոկոս, բայց միաժամանակ՝ չհարկվող շեմ, այդպես պահում ես փոքր եկամուտ ստացողին քիչ հարկելու գաղափարը: Ըստ երկրորդ համակարգի՝  չկա շեմ, բայց կա սանդղակ, ինչը մենք ունենք այսօր: Նման տարբերակներից յուրաքանչյուրը կառավարությունը քննարկել է: Չեմ ասում, թե սա ամենալավ տարբերակն է, բայց հանրությանը պետք է կարեւոր բան ասել՝ դուք անձի հարկումը պետք է դիտեք եկամուտների եւ գույքի միասնական հարկման տեսանկյունից: Եկամտահարկի համահարթ տոկոսադրույքի բացասական արդյունքը կամ սոցիալական անարդարությունը չեզոքացվում են գույքահարկի համակարգի ներդրմամբ: Այսինքն, բարձր եկամուտ ստացողը գույք ձեռքբերելիս ավելի շատ հարկ է վճարում, քան գույք չունեցողը: Այստեղ մասնագիտական խնդիր չեմ տեսնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/190438768555173/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930