Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը չեն քննարկել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Շատ հանգամանալից զրույց երեկ եղել է երկկողմ հարաբերությունների և ռազմատնտեսական գործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, երեկ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ