Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային համաներում չի լինի. Դավիթ Անանյանի խոսքով՝ դա լավ գործիք չէ

Հունիս 07,2019 12:12

2018թ.-ի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ առաջիկայում որոշ ակտերի առնչությամբ հարկային համաներում սպասվո՞ւմ է: ՊԵԿ նախագահը նախ շեշտեց, որ հարկային համաներումը լավ գործիք չէ, քանի որ հարկ վճարողների մոտ սպասումներ է առաջացնում. «Հարկային կարգապահության տեսանկյունից նրանք կարող են ավելի ոչ օրինապահ վարքագիծ դրսեւորել՝ ակնկալելով, որ առաջիկայում ունենալու են համաներում: Կարծում եմ՝ ոչ, չենք կիրառի համաներում որոշ ակտերի վերաբերյալ, բայց համոզված եմ՝ դրանք պետք է հատ-հատ ուսումնասիրել»:

Դավիթ Անանյանի խոսքով՝ հարկային վարչարարության արդյունավետ տեսանկյունից այդ հարցում անելիք ունեն. «Բոլոր ակտերի պատմությունն ուսումնասիրելով՝ կարող ենք փաստել, թե որ ճանապարհով են հարկային պարտավորություններ առաջացել, եւ հարցի լուծման համար կարելի է ԱԺ-ում քննարկում ծավալել: Պետք է պարզել, թե որոնք են անհուսալի հարկային ակտերը եւ հասկանաք՝ ունե՞նք հարկային ակնկալիքներ: Եթե չունենք, դրանցից պետք է ազատվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930