Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնց. Ես վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրառումը լինելու է ամբողջ կառավարության ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»

Հունիս 07,2019 12:06

Եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում բյուջեի կատարման նախագծի քննարկումների ժամանակ հարց ուղղեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը վերաբերում էր դեսպանների աշխատանքին։ Մասնավորապես նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում դեսպաններ են նշանակվել տարբեր մարդիկ, բայց ոչ դիվանագետներ, եւ անընդունելի համարեց, որ, օրինակ, պատգամավորը կամ մարզպետը դեսպան նշանակվի։ Նշենք, որ քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը նախկինում 2009 թվականից սկսած մի քանի երկրներում դեսպան է եղել, իսկ թավշյա հեղափոխությունից հետո էլ նշանակվեց արդեն փոխնախարարի պաշտոնում։ 

 –Եթե անդրադառնանք օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսլականն ինչպիսի՞ն է, ի՞նչ կարող ենք սպասել։ Եվ ճանապարհային քարտեզում ամրագրված ժամկետների հետ կապված կարող են խնդիրներ առաջանել։

–Ես մտահոգություն չլսեցի կապված ՀՀ– ԵՄ հարաբերությունների հետ։ Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա ցանկացած գործընթացի մեջ կարող են լինել խնդիրներ։ Եթե սկսվում է ինչ-որ գործընթաց, մասնավորապես այս պարագայում համաձայնագրի ճանապարհային քարտեզի գործընթաց, ապա, բնականաբար, ծիծաղելի կլինի ասել, որ խնդիրներ չեն լինի։ Իհարկե, կլինեն խնդիրներ։ Չեմ կարող կանխատեսել, թե ինչ խնդիրներ կլինեն, բայց աշխատանքը նաեւ դրա համար է, որ լուծվեն ընթացքում առաջացած խնդիրները։ Ես վստահ եմ, որ համաձայնագրի կիրառումը լինելու է ամբողջ կառավարության ուշադրության կենտրոնում։ Համակարգումն արդեն դրված է, հաշվետվողականությունը, դրա մեխանիզմները կան, եւ եռամսյակը մեկ պետք է հաշվետու լինեն, եւ դրված են մոնիթորինգի մեխանիզմներ քաղհասարակության կողմից, որը եւս ամրագրված է համաձայնագրում։

–Ընդդիմությունը շատ է բարձրաձայնում, որ գործընթացը դանդաղ է ընթանում, եւ նախորդ տարի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել։ Առկա՞ են նման խնդիրներ։

–Ես անգործություն չեմ տեսնում եւ նույնիսկ անգործության փոքր շրջան չեմ տեսել։ Ճանապարհային քարտեզը մշակվում է ամռանից՝ մոտ մեկ տարի։ Այնպես չէ, որ գրվել է, եւ պետք է հաստատվեր, կոնկրետ համաձայնեցման փուլ կար, տարբեր երկխոսությունների փուլ, կարծիքներ հավաքելու փուլ էր, եւ ուշացնելու որեւէ միտում չեմ տեսել, ուշացման պատճառ չեմ տեսել, ուշացում չեմ տեսել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930