«Հրապարակի» հարցազրույցը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ
-Քիչ թե շատ անկախ մարդիկ, չեմ ասում՝ մյուս ճամբարից, իմքայլականներին ու անձամբ վարչապետին մեղադրում են մշտապես կոշտ ուժ կիրառելու մեջ նաեւ հայտարարությունների մակարդակում։ Սպառնում եք, վերջնագրերով եք խոսում։
– Ուղիղ հակառակը կասեմ. քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ինձ եւ նաեւ վարչապետին, ինչը նաեւ երեւում է ուղիղ եթերներում, հաճախ մոտենում են, ասում են՝ «պարոն վարչապետ, խնդրում եմ, մի քիչ կոպիտ եղիր»։ Մեզ՝ հակառակը, ասում են՝ «խի՞ եք ըտենց թույլ», «խի՞ եք թողնում սենց խոսան, պղտորեն, սուտ լուրեր տարածեն»։ Կամ՝ «մեր հոգեկան վիճակը խաթարում են, մենք ձեզ մանդատ ենք տվել՝ դուք իրանց հարցերը լուծե՛ք»։ Սա են մեզ ասում քաղաքացիները եւ, հակառակը՝ մեղադրում փափուկ լինելու մեջ։
– Այսինքն՝ քաղաքացիները ձեզնից պահանջում են չի դատաստա՞ն:
Կարդացեք նաև
– Չէ, քաղաքացիներն ասում են՝ ձեզ մանդատ ենք տվել, մեր ցանկությունն ի կատար ածեք։ Մենք ի գիտություն ենք ընդունում իրենց ասածը, բայց մեր գործելաոճում որեւէ փոփոխություն չկա։ Դեռեւս։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում