SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը:
Մինչ ինքնասպանության փորձ կատարելը, Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել: