Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասարությունը որպես իրավունքի գիտակցում

Հունիս 07,2019 12:00

Եկեք խոսենք արդի եւ չհնացող մի բազմաբովանդակ թեմայի մասին՝ հավասարության:

Հավասարությունն ամենքի կողմից ընդունվում է յուրովի, սակայն ասոցացվում է իրավունքի հետ: Այս թեման դեռ վաղ ժամանակներից մինչեւ այսօր հանդիսանում է արդի եւ քննարկվող թեմա: Մարդիկ հավասարության վերականգնումը, որոշ տեղերում դրա ստեղծումը կազմակերպում են բողոքի եւ ցույցերի ձեւաչափով, փորձելով պաշտպանել իրենց իրավունքները՝ սահմանված ըստ օրենքի:

Ըստ իս, բոլորն էլ կողմ են հավասարությանը, սակայն մարդիկ հիշելով իրենց իրավունքները, մոռանում են դիմացինի իրավունքների մասին եւ իրենց պաշտպանելու համար ոտնահարում են դիմացինինը: Սովորաբար այսպիսի ոչ գրագետ եւ սխալ մոտեցումով կատարված հավաքները կամ բողոքները լավ ավարտ չեն ունենում:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է քաջ գիտակցել, որ որեւէ բան պահանջելուց առաջ պետք է պատշաճ կերպով տեղեկացված լինել սեփական եւ դիմացինի իրավունքների մասին, գործել ճիշտ, որը կբերի բարոյական, արժանի եւ գրագետ հաղթանակի:

Լավ երկրի հիմքը լավ քաղաքացին է, իսկ լավ քաղաքացի լինելու համար պետք է լավ իմանալ, թե ինչ է իրավունքը, պաշտպանել սեփական անձի իրավունքները՝ չոտնահարելով դիմացինինը:

Յուրաքանչյուրիս մեջ պետք է արմատանա մի պարզ բան՝ լինել իրավապահ եւ օրինակելի քաղաքացի, ստեղծելով այնպիսի երկիր, որտեղ ամեն ոք իր իրավունքները գիտենալուց բացի, գիտի դիմացինինը, միայն այս կերպ՝ հարգանքի, ճիշտ իմացության, գրագետ եւ կիրթ գործելու շնորհիվ կարող ենք ստեղծել քաղաքացու համար ապահով, իրավական եւ զարգացած երկիր:

ՆԱՏԱԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայ-չինական դպրոցի 9բ դասարանի աշակերտուհի

«Առավոտ» օրաթերթ, 

06.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930