Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ. «Մեր գյուղում ջուր չկա, ասֆալտ չկա»

Հունիս 07,2019 12:30

«Կյանքը սահմանի եզրին» շարքի այսօրվա հերոսը Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակչուհի, 9-ամյա Անահիտն է: Գյուղը Թուրքիայի սահմանին է կպած, գյուղից երեւում է թուրքական Ալամ բնակավայրը, որտեղի հիմնական բնակչությունը քրդեր են:

Անահիտը փոխադրվեց 5-րդ դասարան, նրանց դասարանում ընդամենը 4 երեխա կա: Եզդիաբնակ Թլիկ գյուղի ողջ բնակչությունը կազմում է 100 մարդ: Անահիտը լավ նկարում է, նաեւ երգում է. «Մենք տանը իոնիկա ունենք, պապաս նվագում է, ես երգում եմ»: Նա ունի մի քույրիկ եւ երկու եղբայր:

Անահիտը Երեւանում եղել է Cityzen մասնագիտությունների քաղաքում եւ ընտրել վարսավիրի մասնագիտությունը: Այժմ մտածում է կամ վարսավիր կամ ատամնաբույժ դառնալու մասին: Նրա ամենասիրած հեքիաթը «Քաջ Նազարն» է: Նա շատ է սիրում իր Թլիկ գյուղը, բայց ուզում է գյուղից գնալ, որովհետեւ գյուղում ջուր չկա, ճանապարհ չկա, հարմարություններ չկան…

«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյոք սահմանները միայն փշալարե՞րն են…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

Պատկերապատումը՝ Տիգրան Առաքելյան

«Առավոտ» օրաթերթ,

06.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930