Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հող ծախելու հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ». ԱԳ նախարար

Հունիս 06,2019 16:48

«ՀՀ իշխանության մոտեցումը հստակ է, բայց եթե դրանից ենթադրվում են հողեր ծախելու մասին խոսակցություններ, նման բան չկա: Տարբեր տեղերից են նման մեկնաբանություններ հնչում: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ՀՀ իշխանությունն անի մի բան, որը չի բխում ՀՀ եւ Արցախի ժողովրդի շահերից»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Չի կարող նման բան լինել: Հող ծախելու հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,-վստահեցրեց Զոհրաբ Մնացականյանը: Դիտարկմանն ի պատասխան, որ նմանօրինակ հայտարարություններն Ադրբեջանը կարող է իր շահերի համար օգտագործել, Մնացականյանն ընդգծեց. «Այնպես չէ, որ միամիտ ենք եւ չենք կարող օգտագործման մասին հայտարարություններին անդրադառնալ: Մեր հասարակությունը ժողովրդավար է: Շատ բաներ քննարկվում են, քննադատվում: Մեր բաց լինելը մի շփոթեք այլ բաների հետ եւ մեր դեմ մի օգտագործեք»:

https://www.facebook.com/aravot.am/videos/663387167418845/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930