Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվում արմատավորել այն միտքը, թե հասարակությունն իրավունք չունի իր կարծիքն արտահայտել այն մարդկանց մասին, ովքեր ժամանակին ինչ-ինչ ծառայություններ են մատուցել երկրին. «ՀԺ»

Հունիս 06,2019 13:20

Դաշնակցությունը որոշել է ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունը ֆլեշ-մոբի վերածել։ Այդ կուսակցության անդամները հերթով ներկայանում են ոստիկանություն ու հայտարարում, թե իրենք են ծեծել ՀԱԿ անդամին ու չեն էլ թաքցնում, որ դա պատասխանն էր Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին։ Այլ կերպ ասած՝ Դաշնակցությունը ստանձնում է այդ բռնության պատասխանատվությունը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բռնության կոչերը եւ բռնություն գործադրելը տարբեր բաներ են. «ականջներդ կկտրեմ» սպառնալիքն ու այդ սպառնալիքի իրականացումը համարժեք չեն ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից։ Մի կողմ թողնենք նաեւ այն հանգամանքը, որ ֆլեշ-մոբ իրականացնող դաշնակցականները փորձում են իրենք իրենց որպես գաղափարական մարտիկներ ներկայացնել (իբր՝ «այո, մենք ենք արել ու լավ ենք արել»), բայց իրականում ծեծողները դիմակավորված են եղել ու մինչեւ հիմա էլ թաքնվում են։ Ուրիշ բան, որ նրանք ներկայանային ոստիկանություն՝ առանց խուսափելու պատասխանատվությունից, դաշնակցականներն էլ ոստիկանության առջեւ ցույցեր անեին՝ պահանջելով իրենց նույնպես պատասխանատվության ենթարկել։ Թե չէ գիտեք՝ շատ հեշտ է իրական կատարողներին թաքցնելն ու ոստիկանություն ներկայանալը՝ լավ իմանալով, որ դրա համար չես պատժվելու։ Ինչեւէ

Մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ նման ակցիաներով փորձ է արվում հասարակական գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե հասարակությունն իրավունք չունի իր կարծիքն արտահայտել այն մարդկանց մասին, ովքեր ժամանակին ինչ-ինչ ծառայություններ են մատուցել երկրին (եթե անգամ այդ ծառայությունները խիստ ուռճացված կամ ընդհանրապես հորինված են)։ Այսինքն՝ փորձ է արվում կասկածի տակ դնել օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը։ Նույն այդ «գաղափարաբանությամբ» էին Քոչարյանի կողմնակիցները օրեր շարունակ ցույցեր անում դատարանի առջեւ, այդ նույն փաստարկներն են օգտագործում Մանվել Գրիգորյանի հատուկենտ կողմնակիցները, այդ նույն ենթատեքստով էին քարոզչամիջոցները հարայ-հրոց բարձրացրել, թե «սա ի՞նչ խայտառակություն է, ոստիկանությունն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան է կանգնեցնում», եւ այլն։

Ըստ երեւույթին ոմանք մոռացել են, որ արցախյան հաղթանակը մսխեցինք ու երկիրն ապրիլյան պատերազմին հասցրեցինք նաեւ այն պատճառով, որ արցախյան հաղթանակում էական (կամ՝ ոչ այնքան) դերակատարում ունենալը դարձել էր յուրատեսակ ինդուլգենցիա ցանկացած հանցագործության համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930