Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
«Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»,– ասվում է նախագահի ուղերձում։
Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն է մաղթել:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Կարդացեք նաև