«Երեւի դա օգտակար կլինի, բայց ինձանից կարծիք մի հարցրեք, այլ իրավաբաններից, այլապես մի բան ասեմ՝ քննարկման թեմա կդառնա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «վեթինգի» սպասվելիք գործընթացին, ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «իսկ նախարարը պատրա՞ստ է «վեթինգի» ենթարկվել»: Ցոլակյանը կես կատակով ասեց. «Ինչի ասես՝ ենթարկվել ենք, դրա եղածն ի՞նչ է, որ»:
Ցոլակյանն անդրադարձավ մեկնաբանություններին, թե կառավարության օպտիմալացման արդյունքում ԱԻ նախարարությունը չմիացվեց այլ նախարարության, քանի որ Ցոլակյանը ծառայություններ է մատուցել իշխանությանը:
«Ես որեւէ մեկի ծառայություն չեմ մատուցել»,-վստահեցրեց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով՝ դեմ չէր լինի, եթե ԱԻՆ-ը միացվեր մեկ այլ նախարարության:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ