Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները մարդասիրական հարցերի շուրջ ավարտին հասցվեն: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ բազմամյա ձգձգված այդ ճգնաժամը գործը հասցնենք կարգավորման»,- ասել է Զախարովան՝ ի պատասխան լրագրողի հարցի:
Ինչ վերաբերում է Ադրբեջան- Ռուսաստան կապերին, Զախարովան ասել է, որ երկու երկրների միջև շփումները շարունակվում են տարբեր մակարդակներում: Առաջիկայում հնարավոր հանդիպման մասին, Զախարովան նշել է, որ ինքը տեղեկատվության չի տիրապետում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ