Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների կեղծման էջը փակված է. ժողովուրդն է որոշում՝ ով լինի քաղաքապետ, գյուղապետ, վարչապետ». Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում ի աջակցություն ՔՊ թեկնածուի ընթացող քայլերթին

Հունիս 05,2019 20:44

«Այստեղ էի, որպեսզի մասնակցեմ ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի քայլարշավին, որին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը»,-քիչ առաջ Աբովյանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցեց ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի անցկացվող քայլերթին:

«Քա′յլ արա, Աբովյան», «Նիկո′լ, Նիկո′լ» կոչերով ընթացող քայլերթին Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և այլք:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց աբովյանցիներին մասնակցության համար և հայտարարեց. «Հույս ունեմ, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրությունների ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն և կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության, ժողովրդավարության, բայց, ամենակարևորը, հանուն քաղաքացու հաղթանակի: Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ: Միայն դուք, բացառապես դուք եք որոշում, թե ով լինի Հայաստանում քաղաքապետ, գյուղապետ, պատգամավոր, վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ում թե′ ՏԻՄ, թե′ համապետական ընտրությունները պետք է տոն դառնան ժողովրդի իշխանության վերահաստատման համար: Այնուհետև եզրափակեց. «Եվ ուրեմն, հունիսի 9-ին գնացեք ընտրական տեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունն Աբովյան քաղաքում և վերահաստատեք ձեր իշխանությունը ՀՀ-ում: ՀՀ-ում իշխանության տերը և ապավենը ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին: Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, կեցցեն աբովյանցիները, որ ապրում են ազատ ու երջանիկ Աբովյանում: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, դուխով, ժողովո′ւրդ ջան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Նույն մանիպուլատիվ մեթոդներն են օգտագործում: Շատ անգամ նույնը կրկնելով՝ մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնել թեկնածուի անունը, չներկայացնելով թեկնածուի նախընտրական ծրագիրը :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930