Ամռան ամիսներից հունիսն ամենաձեռնտու ու շահավետ ամիսն է ճամփորդելու համար: Այս մասին հաղորդում է Aviasales կայքը՝ հղում անելով փորձագետների ուսումնասիրություններին: Նրանք պարզել են, որ նույնիսկ ամենապիկ սեզոնին կարելի է խնայել ավիատոմսի եւ այլ ծառայությունների համար, եթե ճիշտ ժամանակին դրանք գնեք:
Փորձագետներն ուսումնասիրել են նախորդ տարվա ամրագրումները եւ պարզել՝ երբ է զբոսաշրջիկի վրա ճամփորդությունն էժան նստում:
Ինչպես պարզվել է, արձակուրդը հունիսին ծրագրելու դեպքում, կարելի է 10-20 տոկոս խնայել ավիատոմսի համար՝ ի տարբերություն ամռան մյուս երկու ամիսների: Ավիաընկերությունները ավիատոմսերի համար ամենահարմար սակագներն առաջարկում են հունիսի առաջին շաբաթվա համար: Փորձագետները նշում են, որ նախեւառաջ՝ զբոսաշրջիկները կարող են խնայել ամենապահանջված ուղղությունների համար՝ Մոսկվայի, Սոչիի, Սանկտ-Պետերբուրգի, Սիմֆերոպոլի, Կրասնոդարի, Բուրգասի, Բարսելոնի, Պրահայի, Լառնակայի, Փարիզի, Մոնտենեգրոյի:
Իսկ ավելի հեռավոր ուղղություններից հունիս ամսին մատչելի են դեպի Պեկին, Սեուլ,Դուբայ, Բալի, Նյու-Յորք ավիատոմսերը: Ի դեպ, ըստ մասնագետների, նշյալ երկրներից ամենամատչելին եւ շահավետը Դուբայի եւ Պեկինի ավիատոմսերն են:
Կարդացեք նաև
Փորձագետները նաեւ պարզել են, թե հունիսի առաջին կեսին որ երկրների լողափերն ու հանգստյան գոտիներն են մատչելի հանգիստ առաջարկում: Դրանք են՝ Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Իտալիան, Բուլղարիան, Մոնտենեգրոն, Խորվաթիան, Թունիսն, ինչպես նաեւ ռուսական Անապան, Ղրիմն ու Սոչին:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ