Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողով պետք է ստեղծվեր անմիջապես Ս. Սարգսյանի հրամանագրով, մինչդեռ մի քանի ազատումներ եղան միայն». Քոչարյան

Հունիս 05,2019 19:35

«Մեր աշխատանքն ուղղված է լինելու հարցերի պատասխանները գտնելուն, եթե դրանք գոյություն ունեն, եւ հանրությանը վերջնահաշվարկ ներկայացնելուն, որպեսզի հարցերի պատասխանները տրվեն: Եթե եղել են ինչ-ինչ բացթողումներ, ներկայիս բանակը հետագայում պետք է զերծ մնա դրանցից»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին, ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Եթե պարզվի, որ բանակը պատրաստ չի եղել ռազմական գործողություններին, կհանրայնացնե՞ք այդ տեղեկությունը»: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք դեռ կարծում եք, որ ես կարող եմ ինչ-որ բան չբաձրաձայնե՞լ, կամ հանձնաժողովը կարող է ինչ-որ բան կոծկե՞լ: Բացառվում է: Իսկ անվտանգության տեսանկյունից ասեմ, որ մեր աշխատանքները հիմնականում փակ են լինելու, մենք հաղորդագրություններ ենք տարածելու, տեղեկություններ փոխանցելու մեր ուսումնասիրությունների մասին: Կարող են լինել թեմաներ, որոնց սահմանափակ քանակության մարդիկ պետք է ծանոթանան՝ ելնելով ազգային անվտանգությունից»:

Դիտարկմանն ի պատասխան, թե՝ «ավելի ճիշտ չէր լինի, որպեսզի մասնագիտական հանձնաժողով ստեղծվեր, այլ ոչ թե հարցը քննեին քաղաքական գործիչները», Անդրանիկ Քոչարյանը շեշտեց. «Մասնագիտական հանձնաժողով պետք է ստեղծվեր անմիջապես Սերժ Սարգսյանի հրամանագրով, բայց տեսանք, որ ընդամենը մի քանի պաշտոնյաներ հեռացվեցին, եւ քննություն չարվեց: ԱԺ քննիչ հանձնաժողովը կփորձի հարցերի պատասխաններ գտնել՝ նաեւ օգտագործելով ՊՆ-ի մասնագիտական հմտությունները: ՊՆ-ի բոլոր օղակների մասնակցության մասին է խոսքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930