Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատական իշխանության փոփոխությունները չպետք է հանգեցնեն գործադիր մարմնի դերի բարձրացմանը». Ռոբերտ Ռևազյան

Հունիս 05,2019 19:15

«Դատարանները և իրավապահ մարմինները չպետք է կախված կլինեն իշխող քաղաքական ուժից, այլ լինեն խորհրդարանական վերահսկողության տակ»,- «Արդար դատաքննության իրավունքի ոլորտի հիմնախնդիրները երեկ եւ այսօր» թեմայով կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց փորձագետ Ռոբերտ Ռեւազյանը:

Ըստ նրա՝ դատական համակարգի յուրաքանչյուր փոփոխություն պետք է շատ զգույշ լինի ու մանրամասնեց. «Հակառակ դեպքում փոփոխությունը կարող է հանգեցնել հակառակ էֆեկտի»:

Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝ դատական համակարգի փոփոխությունների նպատակը պետք է լինի անկախ ու անաչառ դատավորներով դատական իշխանություն ունենալը, այլ ոչ թե լինի դատական համակարգ և չլինի դատական իշխանություն. «Դատական իշխանության փոփոխությունները չպետք է հանգեցնեն գործադիր մարմնի դերի բարձրացմանը դատական իշխանության նկատմամբ: Չպետք է կառավարության անդամների, դատախազների դերը բարձրանա, այլ այդ փոփոխությունները պետք է լինեն դատավորների անկախ գործունեությունն ապահովելու համար: Դատարանները պետք է անկախ լինեն ոչ միայն գործադիր մարմնից, այլև հասարակական ճնշումից»:

Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը, հիշեցնելով, որ դատավորները դժգոհում են, թե իրենց վրա ճնշում է գործադրվում, ասում են, թե ոչինչ չի փոխվել, հայտարարեց. «Մեկ-երկու տարի առաջ քանի՞ դատավորի հարցազրույց էիք լսել, հիմա տեսեք՝ ինչ համատարած հարցազրույցներ են տալիս, ազատություն են տվել դատական համակարգին, երազներ են պատմում, բուժումներ են նշանակում, այնպես որ, ժամանակն է կտրուկ փոփոխել դատական համակարգը: Մի քանի անգամ պետք մտածված լինի փոփոխությունը, քանի որ կարող է բերել ավելի վատ իրավիճակի, քան այսօր: Կասկած չկա, որ անգամ փոփոխությունների ժամանակը բաց ենք թողել, համոզված եմ, ու նաև փաստ է այն, որ այս համակարգը փոփոխվելու ցանկություն չունի»:

Դառնալով փաստաբանների նկատմամբ ճնշումներին՝ Նինա Կարապետյանցն ասաց. «Փաստաբանների նկատմամբ ճնշումները միշտ են եղել: Փաստաբանները չէին խոսում այդ մասին, քանի որ հիմնականում քրեական գործերով զբաղվում էին տղամարդիկ, և դա նաև արժանապատվության խնդիր էր»: Դառնալով փաստաբանների շատ խնդիրների լուծմանը՝ Նինա Կարապետյանն ասաց, որ դա փաստաբանների աշխատանքի շնորհիվ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930