«Նա ինձ մոտ դրական տպավորություն է թողել, որովհետեւ միշտ բարեխիղճ աշխատել է, բայց եթե մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալված՝ 2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի մասին այսպիսի կարծիք է հնչեցնում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Անկախ ամեն ինչից՝ եթե նախաքննությամբ կհիմնավորվի մեղքը, պետք է պատասխանատվություն կրի՝ ով ուզում է լինի: Անգամ, եթե ես մեղավոր լինեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Վալերիյ Օսիպյանը:
Նա չբացառեց, որ ոստիկանությունում գուցե այլ ձերբակալություններ էլ լինեն. «Ոչինչ պետք չէ բացառել»:
Հարցին՝ «Գեղամ Պետրոսյանը կարո՞ղ էր առանց հրահանգի գործել», ոստիկանապետն այսպես պատասխանեց. «Ոստիկանության մասին օրենքը սահմանում է, թե երբ ոստիկանությունը կարող է զենք գործադրել, իսկ երբ՝ ոչ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ