Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնիվ կլիներ, եթե «Իմ քայլի» ստորագրահավաքին մյուս խմբակցություններն էլ մասնակցեին». ԲՀԿ

Հունիս 05,2019 18:13

«Չգիտենք, չենք տեսել, թե ինչ է այդ նախագիծը ենթադրում, ուստի մեզ համար դա անհասկանալի գործելաոճ է: «Վեթինգի» նախագծի մշակման մասին մենք իմացել են այն ժամանակ, երբ Լիլիթ Մակունցն ԱԺ ամբիոնից հայտարարեց այդ մասին եւ խմբակցություններին հրավիրեց առաջարկներ ներկայացնելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նրա գնահատմամբ՝ դատական համակարգում, միանշանակ, պետք է իրականացնել փոփոխություններ:

Տոնոյանը շեշտեց՝ ապրիլյան ռազմական գործողությունների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին եւս նախապես չեն իմացել. «ԲՀԿ-ն մշտապես խոսել է մտահոգիչ դրույթների մասին: Ազնիվ կլիներ, եթե «Իմ քայլի»՝ հանձնաժողովի ստեղծման ստորագրահավաքին մասնակցած լինեին նաեւ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորները: Ինչեւէ, հանձնաժողովը սկսել է աշխատանքը: Մենք առաջարկելու ենք կանոնադրական փոփոխություն իրականացնել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքում կարողանան ներգրավվել նաեւ անհատ՝ մասնագետ պատգամավորներ»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ մատնանշեց, որ «վեթինգը» ոչ միայն դատական համակարգի ներկայացուցիչների հանդեպ պետք է իրականացվի, այլեւ այլ ոլորտների:

https://www.facebook.com/aravot.am/videos/350702612189858/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930