Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը:
Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետները երկրի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ:
Հյուրերի խնդրանքով նախագահը նաև անդրադարձել է նախագահական ինստիտուտի մի շարք նախաձեռնություններին, ինչպես նաև առաջիկայում Դիլիջանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ