2018թ.-ին ԱԱԾ-ից «անհետացած» նյութերի փաստով քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ գործը յուրահատկություններ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Գործն ամբողջությամբ պետք է բացահայտվի: Որեւէ կասկած որեւէ մեկի մոտ չպետք է չմնա: Որեւէ մեկը չպետք է մտածի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացման փաստը»,-համոզմունք հայտնեց Վանեցյանը, ապա նշեց, որ նյութերի «անհետացման» փաստով ծառայողական քննությունը շուտով կավարտվի:
Հարցին՝ «այդ նյութերում Մարտի 1-ին առնչվող փաստաթղթեր կամ նյութեր կայի՞ն», Վանեցյանն արձագանքեց, որ չի կարող հանրայնացնել:
Կարդացեք նաև
«Բայց դուք գիտե՞ք, թե ինչ նյութեր են դրանք» հարցին էլ նա պատասխանեց. «Իհարկե գիտեմ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1196674730511764/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ