Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը` ստանալով մինչև 45 ԳԲ ինտերնետ ու մինչև 6000 րոպե

Հունիս 05,2019 17:40

Ucom ընկերությունը Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Մասնավորապես, Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կստանան 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև 6 ԳԲ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն։

Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն շփումը մտերիմների հետ, յուրաքանչյուր ամիս ստանալով 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 15 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 10 ԳԲ փոխարեն։ Ունիվերսալ 8000 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն յուրաքանչյուր ամիս կստանան 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 20 ԳԲ փոխարեն։ Իսկ Ունիվերսալ 12500 հետվճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 45 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 30 ԳԲ փոխարեն։

«Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի  ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու հնարավորության կարող են օգտագործել ներառված մինչև երկու անգամ շատ րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930