Ռուսաստանի Քննչական կոմիտեն ձերբակալել է Մերձմոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի երկու մասնակիցների, որի հետևանքով սպանվել էր նախկին հատուկ ջոկատային:
Ըստ քննության՝ նրանցից մեկը մահացու հարված է հասցրել Նիկիտա Բելյանկինին: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել:
Ընդհանուր առմամբ գործով ձերբակալվել է չորս անձ, բայց նրանցից մեկը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:
Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի Նարեկ Ստեփանյանն է, մյուսը՝ Մոսկվայում ապրող ազգությամբ հայ Սուրեն Մարկոսյանը, երրորդը՝ գործազուրկ Սերգեյ Խոջաևը: Քննությունը պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ