«Գեղամ Մանուկյանը` քաղաքական թիմի ներկայացուցիչ, սոցցանցում գլուխ էր գովում, որ ինքն է ծեծել, եւ հպարտանում էր: Դա քրեորեն հետապնդելի արարք է, եւ մեր պատկան մարմինները պետք է արձագանքեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանի եւ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի առնչությամբ միջադեպին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա բնորոշմամբ. «Այդ գործողությունը բռնություն էր պարունակում: Բռնության ցանկացած կոչ պետք է քննադատվի: Նա գնաց բռնության եւ ասաց, որ ինքն է ծեծել: Նրան ասեք՝ այդ ի՞նչ գովելու բան է, որ»:
Հարցին՝ «Բակո Սահակյանի գլուխը ջարդելը բռնության կո՞չ» է հարցին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց:
https://www.facebook.com/aravot.am/videos/1977159332592856/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ