Ալտահար, արվեստագիտության թեկնածու, «Արամ Խաչատրյան» լարային քառյակի վերահիմնադիր Վաչե Հովեյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորելով մշակույթի միջոցով երկիրը ճանաչելի դարձնելը` մի դրվագ հիշեց:
«Երբ շատ տարիներ առաջ ԱՄՆ-ում` Manhattan School of Music-ում սովորում էի, մի հարուստ հրեայի երեխա կար, մի օր ինձ հարցրեց, թե որտեղ է Հայաստանը: Երկար բացատրեցի, չհասկացավ կամ չէր ուզում հասկանալ: Ասացի նախկին Սովետական Միության տարածքում է Հայաստանը: Ասաց` կոմունիստ ե՞ս դու, ասացի, չէ` ալտիստ»,-ժպտալով պատմեց Վաչե Հովեյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Նարեկ Ավագյանի