Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մենիշխանություն ստանալ». Աղասի Ենոքյան

Հունիս 05,2019 17:06

Լրատվամիջոցների հետ հանդիպմանը քաղաքագետ Աղասի Ենոքյանը անդրադարձավ գործող իշխանության այսօրվա քաղաքական օրակարգին:

«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մենիշխանություն ստանալ: Նա հայտարարեց, թե իրեն խանգարող երկու խնդիր կա՝ դատական իշխանությունը եւ Արցախի իշխանությունները: Ես կարծում եմ, շուտով երրորդի մասին էլ կխոսի:

Դատական իշխանության հետ տեսանք, թե ինչ արվեց: Հայտարարվեց, որ դատական իշխանությունը կոռումպացված է եւ վերջ՝ ուրեմն պետք է փակել դատարանները:

Արցախի իշխանության մասին էլ ասաց, որ նրանք դավադրություն են հյուսում իր դեմ: Սա որեւէ տրամաբանական քննության չի դիմանում: Փաստորեն ասվում է՝ այն մարդիկ, որոնք ազատագրել են հողերը, հիմա ուզում են այդ հողերը հանձնե՞լ, զուտ այն պատճառով, որ մեղքը բարդեն Նիկոլ Փաշինյանի վրա՞: Սա իսկապես հակատրամաբանական է: Վարչապետը, կարծես, փորձում է երաշխիքներ ստանալ, որ հնարավոր պատերազմի հնարավոր անհաջող ելքի դեպքում մեղքն իր վրա չբարդվի եւ ինքը կկարողանա մեղքը գցել դավադիրների վրա: Սա է, փաստորեն, քաղաքական հիմնական օրակարգը՝ իշխանության կողմից մենաշնորհ ստանալը բոլոր ճյուղերի եւ գործողների նկատմամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930