Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ին չհամոզեցին. «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանեցին

Հունիս 05,2019 16:49

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր որոշում կայացվեց 10 միլիոն դրամի չափով տուգանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Ըստ հանձնաժողովի, մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի պահպանել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների մի շարք կետեր, ինչպես նաեւ խախտել է լիցենզիայի 29-րդ կետի պահանջները:

Այդ խախտումներից են օրինակ՝ ընկերության ներկայացրած նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ եւ ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած եւ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը, դիմող անձանց գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել է հեռախոսային կապի միջոցով, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման նպատակով դիմող անձանցից գանձվել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 % -ը, 9 դեպքերում չեն պահպանվել գազամատակարարման ցանցին միացման կանոններով սահմանված ժամկետները եւ այլ խախտումներ:

«Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչները որոշ պարզաբանումներ ներկայացրեցին, սակայն հանձնաժողովի անդամներն անդրդվելի էին, պարզաբանումները հանձնաժողովի համար համոզիչ չէին, ուստի միաձայն որոշում կայացվեց տուգանք կիրառել:

Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ կան որոշակի խնդիրներ գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում, համապատասխան վարչության հետ քննարկվում է, որպեսզի փոփոխություններ կատարեն այդ կանոններում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930