«Որեւէ դատական ատյանում այս խնդիրը բողոքարկված չէ, Վահե Գրիգորյանը ժամանակին իր կարծիքն է արտահայտել, իսկ հիմա իրավական առումով խնդիր չեմ տեսնում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ «նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին, որը նրան ժամանակին ոչ լեգիտիմ էր համարում, հիմա Վահե Գրիգորյանի առաջադրումը լեգիտի՞մ է», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Դիտարկմանն ի պատասխան, որ Վահե Գրիգորյանն իշխանության սիրելի ՍԴ անդամի թեկնածուն է, եւ ԱԺ-ն վստահաբար կընտրի նրան, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Նա Մարտի 1-ի բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել՝ իր ապրած կյանքով եւ գիտելիքներով: Նա Բուզանդի փողոցի տուժածների սիրելի թեկնածուն է, դրա համար նախկին իշխանությունները նրան փորձել են չեզոքացնել: Նրա թեկնածությունը, բարոյական նկարագիրը որեւէ մեկը կասկածի տակ չպետք է դնի, նրա թեկնածությունը կարեւոր գործընթաց է՝ դատաիրավական համակարգի փոփոխությունների համար»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1977159332592856/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ