Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Մեսրոպ Մակյանը եւ «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը վիճեցին

Հունիս 05,2019 16:31

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով վկաների հարցաքննությունը: 

Դատարանում հարցաքննվեց Հենրիկ Մուշեղյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերից եղել է և հիմա էլ հանդիսանում է ոստիկանության աշխատակից:

Վկան պատմեց, որ կրակոցներ է լսել, որից հետո նկատել են, որ Յուրի Տեփանոսյանի մեքենայի հետեւի ապակին վնասվել է: Կրակոցներից 10-15 րոպե հետո իմացել են, որ Յուրա Տեփանոսյանը մահացել է:

Վկայի հարցաքննության ժամանակ, վեճ ծագեց Պավել Մանուկյանի եւ մեղադրող Պետրոս Պետրոսյանի միջեւ: Մեղադրողն առարկեց Պավել Մանուկյանի գործողությունների դեմ. «Բարձր տոնայնությամբ, մեղադրող, հանդիմանական տոնով ճնշում է…»: Պավել Մանուկյանի նյարդերը տեղի տվեցին, նա բղավեց, որ ոչ մեկին էլ չի հանդիմանել, ոչ էլ ճնշում է, ոչ էլ պատրաստվում է հանդիմանել`«բացի քեզանից»: Պավել Մանուկյանը նկատի ուներ մեղադրողին: «Ամեն ինչը կտրում է, խո սենց չի: Կարո՞ղ է Գրիգոր Լուսավորիչն է եկել»,-վրդովվեց Պավլիկ Մանուկյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատողություն արեց Մանուկյանին`դատարանում ոչ պատշաճ պահվածքի, դատարանի եւ դատավարական կողմի նկատմամբ անհարգալից պահվածքի համար: «Բա խի՞ իրան նկատողություն չես տալիս`խոսքս ընդհատելու համար»,- շարունակեց Պավել Մանուկյանը: Դատավորը որոշեց 15 ժամով նրան հեռացնել նիստերի դահլիճից:

Դատավորը Պավել Մանուկյանին թույլ չտվեց հայտարարություն անել: «Դե հա, դուք պտի ըտենց էլ անեք, ոչ թե արդարությունը պաշտպանեք, այլ…»,- նետեց Պավել Մանուկյանը եւ դուրս եկավ դահլիճից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հարգելի լրատվամիջոցներ,անկախ ամեն ինչից,ՀՀ դատավորները հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ոչ մի իմաստ չկա դատարանում տեղի ունեցող լեզվական ,,մարզումները,,հրապարակել,դա շատ ճղճիմ է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930