Լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելուն, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նկատեց. «Վահե Գրիգորյանն ինքն է որակում տվել գործող նախագահի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքի մասին: Եթե դրանով առաջնորդվենք, ստացվում է, որ ոչ լեգիտիմ նախագահն առաջադրել է լեգիտիմ դատավորի թեկնածուի՞, ո՞նց հասկանանք»:
Իվետա Տոնոյանն էլ հավելեց, որ արդեն չորս անգամ ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրել նախագահի առաջադրած ՍԴ անդամի թեկնածուին, ինչն անլուրջ վերաբերմունք է սահմանադրական դատարանի եւ նախագահի ինստիտուտների հանդեպ. «Իմ քայլը պետք է ազնիվ լինի եւ ասի, որ այս գործընթացում մի բան այն չէ: Վստահ եմ, որ բոլոր գործընկերներս փայլուն հիշողություն ունեն: Վահե Գրիգորյանը մեկ տարի առաջ նախագահին որակում էր որպես «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ»: Հիմա Վահե Գրիգորյանի թեկնածությունը լեգիտի՞մ է, թե ոչ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/350702612189858/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Վահե Գրիգորյանը, ինչպեսև շատերը սխալվել է նախագահի հարցում: Այս մեկ տարում նախագահը իրեն դրսևորել է լավագույնս: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ճնշում գործադրել նախագահի վրա: Վահեին առաջադրելով ,Սարգսյանը լայնախոհ պետական գործչի վարքագիծ դրսևորեց: Փոխանակ սովորեն, դեռ փորփրում ու հարցեր են տալիս՝ «հիմա ո՞նց հասկանանք»: Դուք լինեիք, երևի որդոց-որդի վրեժ լուծեիք: Իսկ Վահեն իրոք արժանի է, և նախագահը մեծի, իմասունի իրավնունքով վեր կանգնեց անձնական վիրավորանքից: Ուզում եմ հավատալ, որ Վահեն զղջացել է: