Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնությունը չի կարող արդարացնել երեւույթը». ԲՀԿ-ն՝ Գեղամ Մանուկյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Հունիս 05,2019 15:48

«Ծեծի պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Այս ամենը տեղավորվում է այն մտահոգության մեջ, որի մասին քանիցս խոսել ենք: Հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երեկ ՀՅԴ-ական լրագրող Գեղամ Մանուկյանի եւ ակտիվիստի մասնակցությամբ միջադեպերին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մյուս կողմից, բռնության դրսեւորումը չի կարող արդարացնել երեւույթը: Հուսանք՝ նախ կբացառվեն նման դրսեւորումները, եւ հետո՝ միջադեպերը կհարթվեն առանց բռնության կիրառման»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ շեշտեց, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ հարցն այս տիրույթում պետք է դիտարկել. «Հատվածական գնահատականներն անընդունելի են: Բռնությունն անընդունելի է եւ բաժանարար գծեր է մտցնում հանրության մեջ: Եթե նման գործընթացներ կան, պետք է խոսել այդ մասին եւ դատապարտել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/350702612189858/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930