Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Բակո Սահակյանի մասին ուշագրավ բացահայտում արեց՝ խոսելով դավադրությունների ու նրա «պարի ընկերոջ» մասին

Հունիս 05,2019 13:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց՝ մանրամասնելով իր այն հայտարարությունը, թե ո՞ր ուժերը, ովքե՞ր են ուզում դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել ու հողեր հանձնել. «Ես բարձրաձայնել եմ դրա մասին՝ Գորիսում ունեցած նախընտրական հավաքի ժամանակ: Ինչից է այդ տրամաբանությունը, ես, օրինակ, դա աննախադեպ երեւույթ է եղել, Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում՝ ԼՂՀ եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման իմ տեսլականը եւ հետաքրքրվել եմ՝ պրետենզիաներ կա՞ն իմ առաջադրած տեսլականի հետ կապված, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն:

Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, երբ որ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով պետք է գնանք առաջ ու էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում: Ինքը գիտի՞ հարյուր տոկոսով ինչ է կատարվում:

Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ընդհանրապես, թե ինչ է կատարվում: Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք՝ ինչ է խոսացվել, ինչ են պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել: Ու իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների սոցցանցերում նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը… հարց է առաջանում»:

Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ իրենք՝ ովքե՞ր՝ Փաշինյանը պատասխանեց՝ ավելի կոնկրետացնելու կարիք կա՞, ասացի:

Լրագրողները փոխանցեցին, որ Բակո Սահակյանն ԱԺ-ում ասաց, որ չի իմանում նման դավադիր ուժերի, եթե իմանար, համապատասխան քայլեր կձեռնարկեր՝ Փաշինյանն ի պատասխան ոչինչ չասաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930