Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն մեկ մեդալ նվաճել է:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթելով բելառուսցի Ալեքսանդր Պեչուրենկային՝ նվաճել է բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ