Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը (նկարում) եւ 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը Իսպանիայում ընթացող Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում այսօր գոտեմարտելու են չեմպիոնի կոչման համար: Ամոյանի մրցակիցը լինելու է մոլդովացի Միհալ Պետիչը, Մելիքյանինը՝ վրացի Գիորգի Շոթաձեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ