«Արեւմտյան դավադրության» մասին խոսակցությունները ես լսում եմ շատ վաղուց: Դեռեւս 1996 թվականին իշխանությունները համոզված էին, որ մի շարք երկրների հատուկ ծառայությունները Վազգեն Մանուկյանի եւ ԱԺՄ-ի ձեռքերով փորձում են ապակայունացնել երկրի իրավիճակը եւ վատթարացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Հետագայում «արեւմտյան դավադիրներին» սկսեցին կոչել «սորոսականներ»՝ նկատի ունենալով ոչ միայն Բաց հասարակության ինստիտուտը, այլեւ «այն կողմերից եկած» ցանկացած կազմակերպություն, որը որոշել է կործանել մեր ազգը:
Իսկ ո՞րն է, իմ կարծիքով, իրական պատկերը: Արեւմուտքն, անշուշտ, աշխատում է Հայաստանում՝ իր շահերից ելնելով: Ընդ որում, «Արեւմուտք» հասկացությունն ինքը բազմաշերտ է: Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի շահերը մեր երկրում կարող են ամբողջությամբ չհամընկնել, ավելին՝ Ֆրանսիան եւ, ասենք, Լեհաստանը նույնպես, ենթադրաբար, տարբեր նպատակներ են հետապնդում Հայաստանում: Սորոսի եւ մնացած հիմնադրամները դարձյալ ելնում են որոշակի արեւմտյան շրջանակների շահերից: Ծայրահեղ միամտություն կլիներ կարծել, որ որեւէ երկիր կամ կազմակերպություն որեւէ հարցում մաքուր ալտրուիզմ է դրսեւորում: Բացառված չէ նաեւ, որ նրանց նպատակներից մեկը լինի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումը: Բայց չէ՞ որ Ռուսաստանն էլ է աշխատում մեր երկրում: Իհարկե, յուրովի՝ ավելի կացնային, պակաս թափանցիկ մեթոդներով, բայց աշխատում է՝ իր շահերին համապատասխան:
Այդ ամենը, համաձայնեք, սենսացիոն բացահայտում չէ, եւ այնպես չէ, որ տարբեր ուժային կենտրոնների ջանքերը բացահայտվեցին հենց 2018 թվականին: Սակայն ինչո՞ւ են «հակասորոսական» տրամադրությունները սրվել հատկապես հիմա:
Եթե այդ տրամադրությունների կրողներն ուզում են ասել, որ անցած տարվա հեղափոխությունը «սորոսներն» են կազմակերպել, ապա դա բացահայտ սուտ է՝ նախորդ իշխանությունից դժգոհությունը հսկայական էր եւ այն «տաքացնելու» համար որեւէ արտաքին միջամտություն պետք չէր:
Կարդացեք նաև
Եթե նրանց ասածն այն է, որ ներկայիս պատգամավորներից եւ պաշտոնյաներից շատերը կապ են ունեցել այդ հիմնադրամների հետ, ապա դա ճիշտ է, ու նաեւ բնական է. մարդիկ ուզում էին հասարակական, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերեին՝ չլինելով «երիտ-ՀՀԿ-ականներ» կամ «բազեներ»:
Եթե «հակասորոսականների» ասածն է, որ արեւմտյան ուսումնական կենտրոններում եւ հիմնադրամներում այդ պաշտոնյաներին եւ պատգամավորներին որոշակի գաղափարներ են «ներարկել», ապա դրա մեջ էլ ճշմարտության որոշակի հատիկ կա: Պետք է սակայն հստակեցնել, թե որոնք են այդ գաղափարները:
Եթե արդար ընտրություններն են, ազատ խոսքը, քաղաքական բազմազանությունը, ապա անձամբ ես, անկախ բոլոր տեսակի «սորոսներից», այդ գաղափարներին կողմ եմ: Կան մարդիկ, որոնք այդ գաղափարներին դեմ են, բայց ուղիղ չեն ասում: Դրա համար էլ փնտրում են ինչ-որ դավադրություններ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն չեմ: Էտ ձեր ասած դժգոհությունը գեներացվում/ուժեղացվում էր նույն սոռոսական այլ դրսից ֆինանսավորվող տարբեր ռադիոկայանների ԶԼՄների շնորհիվ:
Ասենք անընդատ պրոպագանդա էր արվում որ ժողովուրդ տեսեք գազը, էլեկտրաէներգիան թանկա գերշահույթ են ստանում ձեզ թալանում են:
Ու ակնհայտ սուտ էին ասում, քանի որ հեղափոխությունից 1 տարի անցել ոչ գազը ոչ էլեկտրաէներգիան չի էժանացել:
Արագաչափերով, կարմիր գծերով ձեզ թալանում են:
Այսինքն պայմանական Սոռոսականները
1. Պրոպագանդա են արել, ուղեղների լվացում:
2. Բոլոր միտինգների, բողոքի ակցիաների ժամանակ սոռոսականները ամբողջ կազմով ակտիվ մասնակցել են ու առնվազն քանակ են ապահովել:
3. Բոլոր բողոքի ակցիաները ուղիղ եթերով հեռարձակել են, ինֆորմացիոն լրջագույն աջակցություն, ընդհուպ դրոններով ամեն ինչով:
Ամփոփելով սոռոսականները ստրատեգիական դեր են ունեցել հեղափոխությունը պատրաստելու ու իրականացնելու գործում:
Ինչ խոսք, Սորոսը արկածախնդիր ու իր սեփական մտահղացումները կյանքի կոչող մարդ է, ինչպես ցանկացած ձեռներեց։ Նա հայտնի է որպես the man who broke the Bank of England, այնպես որ ամենևին սուրբ չէ։
Բայց կան Աշոտ Մանուչարյանի պես ծայրահեղականներ, որոնք նրան ներկայացնելով որպես Բենամուկի, անմիջապես եզրակացնում են, որ մեր միակ փրկությունը ռուս զինվորականությունն է։ Մարդ ուզում է սրանց ասել՝ գնացեք ռուս զինվորականների հետ շփվեք, ծանոթացեք նրանց բառապաշարին, հետո մեզ խորհուրդներ տվեք։
Հայաստանում ամենամեծ վտանգը շարունակում է մնալ ռուսական ագենտուրան իր բազմաթիվ դեմքերով, որի ներկայացուցիչները թեև ազգությամբ հայ են, բայց հոգով ու սրտով ծառայում են ռուսական շահերին։
Կարծիք կա այն մասին, որ ջայլամները գլուխները մցնում են ավազի մեջ, որպեսզի պաշպանվեն գիշատիչներից
«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ». ՀԿ-ներ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/06/05/1048306
Սորոսական Արմադան գործի ընկավ.